Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Հայտնի մարդկանց դեղատոմսերը

Հայտնի մարդկանց դեղատոմսերը

Մեր այս համարում որոշեցինք անդրադառնալ մի քանի այնպիսի բաղադրատոմսերի, որոնք օգտագործել են հայտնի մարդիկ` իրենց ողջ կյանքի ընթացքում:

 

Օրինակ` Լեոնիդ Ուտյոսովը հիշողության համար միշտ օգտագործել է սոխով ու մեղրով բաղադրատոմս: Դրա համար անհրաժեշտ է գլուխ սոխն անցկացնել քերիչով, այնքան, որ ստացվի կես բաժակ հյութ: Խառնել այն հավասար քանակությամբ մեղրի հետ ու այս խառնուրդն ընդունել 1 ճաշի գդալից, յուրաքանչյուր ուտելուց մի քանի րոպե առաջ: Իսկ ահա հայտնի «Բերյոզկա» պարային համույթի ղեկավար Իգոր Մոիսեեւը հետեւյալ միջոցով բուժում էր բոլորի հազը, որքան հնարավոր է` շուտ: Դրա համար անհրաժեշտ է մանանեխը լուծել ջրում, եւ սրբիչը լավ թաթախել այդ մանանեխաջրի մեջ, այնպես, որ սրբիչը լավ թրջվի եւ ոչ թե` խոնավանա: Հետո ծալել ու այն մասը, որը պետք է դրվի կրծքավանդակին, նորից մանանեխ անել ու հետո դնել կրծքավանդակին, իսկ այդ հատվածը նախապես պետք է մի քիչ մերսել մեղրով:

 

Նա օգտագործում էր նաեւ լոբով մի բաղադրատոմս` հոդացավերի համար: Դրա համար շատ լավ է հատկապես սպիտակ լոբին: Այն պետք է եփել այնքան, որ լավ փափկի, լցնել թանզիֆի մեջ ու կոմպրեսի նման դնել ծնկներին, վրայից փակել պոլիէթիլենային թաղանթով ու բրդե շորով: Շատ օգտակար ու սնուցող նշանակություն ունի Չուլպան Խամատովայի առաջարկած երիտասարդության դիմակը: Դրա համար անհրաժեշտ է 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ մեղր, հավասար քանակությամբ զեյթունի ձեթ՝ ավելացրած մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Այն քսել դեմքին ու պահել 20 րոպե: Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթը 2 անգամ: 20 րոպե հետո դեմքը պետք է լվանալ գոլ ջրով, առանց օճառի:

 

Նա առաջարկում է մաշկը ձգող մի դիմակ եւս: Իհարկե, այն չի կարելի օգտագործել ամսվա մեջ 2-3 անգամից ավելի: Ձվի հարած սպիտակուցին ավելացնել 2-3 կաթիլ 5 տոկոսանոց շիբի լուծույթ, դա պահել դեմքին 10-15 րոպե, ապա լվանալ սառը ջրով:

 

Եվս մի միջոց է առաջարկում Խամատովան գեղեցիկ մազեր ունենալու համար: Նա գտնում է, որ մազերն ընդհանրապես պետք է լվանալ՝ տաք, իսկ հետո ցայել սառը ջրով: Այս գործողության բուժիչ իմաստը հակադիր ջերմությունների օգտագործումն է, որն ակտիվացնում է արյան շրջանառությունը, ուստի եւ մազերը ստանում են ուժեղացված սնուցում:

 

Առողջության համար շատ կարեւոր նշանակություն ունեն բուժական վաննաները: Որքանով է օգտակար անյուղ (զտած) կաթնաշոռը Ճիշտ է, անյուղ կաթնաշոռը չի գիրացնում: Բայց արդյոք պարունակո՞ւմ է այն բոլոր օգտակար էլեմենտներն ու այնքան անհրաժեշտ կալցիումը: Այո, կալցիում կա, իհարկե, շատ քիչ։ Իսկ կաթնաշոռում եղած սննդային ճարպերն ընդհանրապես վտանգավոր չեն, ինչպես որ մեզ պրոպագանդում են: Կենդանական ծագում ունեցող ճարպերը պարունակում են կարեւոր օգտակար նյութեր, որոնք բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը եւ նպաստում այլ անփոխարինելի ճարպաթթուների յուրացմանը: Դրանք նաեւ լավ խթան են հանդիսանում ուղեղի աշխատանքի համար:

 

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ